Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 11 շենքի դիմաց Դավիթաշեն 3-րդ թաղամասի 6-րդ հանրակացարանի բնակիչ, 26-ամյա Կարեն Գալստյանը իրեն վստահված Mercedes մակնիշի 30 XX 077 համարանիշի ավտոմեքենայով ընդհարվել է Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Զավեն Ասատրյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 034 ՕP 31 համարանիշի ավտոմեքենային:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվելուց հետո Կ. Գալստյանը Mercedes-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթուղային տրանսպորտի կանգառի ցուցանակին, ապա վրաերթի ենթարկել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 35-ամյա Կարեն Կարապետյանին և Երևանի Գյուրջյան փողոցի բնակիչ, 30-ամյա Կարո Ժամխարյանին:

 

Վթար-վրաերթի հետևանքով Կ. Գալստյանը, Կ. Կարապետյանը և Կ. Ժամխարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 01:00-ի սահմաններում Կ. Ժամխարյանը գիտակցության չգալով մահացել է: 

Մանրամասները՝ Shamshyan.com կայքում: