Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ոնեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում 1-ամյա աղջիկ երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն գյուղի Հրաչիկ Մակարյան փողոցի 25 տանը, տան բնակիչ, 56-ամյա Հմայակ Մեհրաբյանը տան բակում իր վարած Ford Transit մակնիշի 34 ZP 677 համարանիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել 1-ամյա Լարիսա Թորոսյանին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: