Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամեր առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 4 ամսական աղջիկ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Երեխային մի քանի օր առաջ ռեամոբիլով Սիսիանից տեղափոխել են «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Մահացած երեխայի հարազատների խոսքով՝ բժշկական կենտրոնն իրենց նախապես չի տեղեկացրել, որ երեխայի վիճակը վատացել է. «Մեկ օր առաջ տղաս այցելել է հիվանդանոց և տեսել երեխային, ով բավականին աշխույժ է եղել, ոտքերն ու թաթիկները թափ է տվել, խաղացել պապայի հետ: Մեկ օր առաջ էլ մայրը հերթական կաթն է բերել երեխային, սակայն հիվանդանոցում ոչ միայն հրաժարվել էին կաթը վերցնել, այլև ասել էին, «թե ով է ձեզ ասել, որ էսօր կաթ բերեք: Երեխան շատ վատ վիճակում է»:
Այսօր հարազատներին տեղեկացրել են, որ երեխան մահացել է:
Հարազատները դժգոհ են նաև «Սիսիանի» հիվանդանոցից. «Երեխային այդ օրը գցելու մեջ մեղքի իրենց բաժինն ունի նաև այդ հիվանդանոցը»:
Կատարվածի առնչությամբ հարազատները դիմել են ոստիկանություն։
Մահացած Երեխայի ծնողները բնակվում են Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Թասիկ գյուղում: Մահացած աղջիկը 27-ամյա Վոլոդյա Սիմոնյանի և 23-ամյա Զարինե Հովհաննիսյանի երկրորդ երեխան է: