Հուլիսի 1-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մեկ ամյա երեխա է մահացել։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը։

«Երեխան մահացել է աղիքային ինֆեկցիայից։ Երկու ամսի առաջ երեխան ջերմել է, տնային պայմաններում չեն կարողացել իջեցնել ջերմությունը և տեղափոխել են Արտաշատի մանկական պոլիկլինիկա, որտեղ արհեստական շնչառության ապարատ են միացրել։ Արտաշատից երեխային անգիտակից վիճակում տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ մահացել է»,-ասաց Չոբանյանը։

 

Նա նշեց, որ նախաքննություն է ընթանում մահվան պատճառը պարզելու համար