«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում:
Փոքրիկն ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էի, որ նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով»: