Վայոց ձորի մարզում այսօր՝ հունիսի 7-ին, «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետեւանքով տուժած 11 զինվորների վիճակը լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

 

«Ավտովթարի հետևանքով 11 (1 սպա, 10 ժամկետային) զինծառայողներից մեկը կողի կոտրվածք ունի, մյուսների վիճակը բավարար է, հիմնականում քերծվածքներ են»,- նշեցին ՊՆ-ից։