Երեկ Գյումրի ԲԿ դիմած քաղաքացու առողջական վիճակը գնահատվել է բավարար. բուժօգնություն ստանալուց հետո 23 ամյա երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից։
«Քաղաքացին բժշկական կենտրոն է դիմել երեկ 23։40-ի սահմաններում։ Առաջնային բուժզննությունից հետո նրա մոտ ախտորոշվել է պարանոցի առաջնային հատվածի մաշկի և ենթամաշկի կտրվածքներ։ Ցուցաբերվել է առաջնային բուժօգնություն, կար է դրվել, որից հետո երիտասարդը, ոստիկանների ուղեկցությամբ, դուրս է եկել բուժհաստատությունից»-SHANTNEWS-ին փոխանցեց Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Գյումրիի կենտրոնական «Գորկայի» այգու մոտակայքում դանակով թիկունքի կողմից կտրել են 1997 թվականին ծնված Ա․Ս-ի պարանոցը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել միջանձնային հարաբերությունների պատճառով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։