Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։
Նրանցից 4-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։
10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։
Իսկ 16-ամյա տղան պայթուցիկի հետևանքով մատների կոտրվածքներ է ստացել, վնասվել են նաև ձեռքի մկանները։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։