Ինչպես հայտնել էինք երեկ, մահացած երկու ամյա երեխան բնակվում էր Նոր Խարբերդ համայնքում: Դեպքի առթիվ նոր մանրամասներ իմանալու նպատակով՝ ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց համայնքի ղեկավար Կամո Կակոյանի հետ, որն ասաց. «20 ամյա հարսը իր երեխայի հետ ընդամենը 20 օր է, ինչ եկել էր այստեղ բնակվելու»,- նշեց համայնքի ղեկավարը:
Նա նաև նշեց, որ այդ տանը հաճախ էին խնջույքներ կազմակերպվում, և առաջ բերեց իր վարկածը. «Հավանաբար նմանատիպ մի խնջույք է եղել և ալկոհոլի ազդեցության տակ էլ եղել է այդ սարսափելի դեպքը»,- ընդգծեց Կամո Կակոյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք հարևանները, որևէ բան չեն նկատել, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Որևէ մեկը, որևէ բան չի նկատել: Դա պայմանավորված է նրանով, որ նրանց տնակը գտնվում է այնպիսի հատվածում, որի հարևանությամբ տներ չկան»,- եզրափակեց Կամո Կակոյանը: