ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 24-ին, ժ.19.05-ին, ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Բուրաստան գյուղի բնակիչ և հայտնել, որ հարևանի 2.5 տարեկան որդին արդեն մեկուկես ժամ կորել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժ.17.00-ի սահմաններում, 2015 թվականին ծնված Ս․Խ-ն, պապու հետ գտնվելով տանը կից անասնագոմում, դուրս է եկել անասնագոմից և անհայտ կորել։ Ձեռնարկված անհետաձգելի օպերեատիվ հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժ.22.10-ին, Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի վերջնամասում գտնվող ջրատարի մեջ հայտնաբերվել է Ս.Խ-ի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն:
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը հայտնել էր փետրվարի 24-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: