Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի տներից մեկում երեխայի դի կա։

 

Ինչպես Shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։

 

ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետ Կարեն Թադևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Վանաշեն գյուղի բնակիչ Թագուհի Ճիրոյանի տանը հայտնաբերել են 13-ամյա Գագիկ Մինասյանի դին։ 

 

Մանրամասները՝ կարդացեք Shamshyan.com կայքում: