«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է օրը.








Ողբերգական դեպք' Արարատի մարզում. Վեդի գետում 9-ամյա և 7-ամյա եղբայրներ են խեղդվել


Հունիսի 12-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Գոռավան ավտոճանապարհի կամրջի աջ կողմում' գետում, նկատվել են դիեր: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Վեդի գետից դուրս են բերել 2006 թ. ծնված Ա. և 2008 թ. ծնված Ա. Դ.-ների դիերը:

 

 

***

 

Լևոն Զուրաբյանը ՀԷՑ-ի վերաբերյալ «բացում է փակագծերը»

 

Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը ՀԷՑ-ի վերաբերյալ «բացում է փակագծերը»:

 

Տեսանյութը՝ 1in.am

 

 

 

***

 

Բա որ մի օր ՀԷՑ-ը «գմփա՞». Նիկոլ Փաշինյան

 

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց ՀԷՑ ունեցած կորուստներից. «Դուք կարո՞ղ եք ասել՝ ՀԷՑ-ն ինչ պարտավորություն ունի՝ նվազեցնելու կորուստները: Ինչքա՞ն ներդրում է արել, որ կորուստը նվազի: Ըստ ձեր ներկայացրած տվյալների՝ կորուստը պետք է կազմի 12 տոկոս, որտե՞ղ է նշված նման նորմատիվ.

Դուք խոսում եք, որ ՀԷՑ-ը ծանր վիճակում է, սակայն չմոռանանք, որ այն մոնոպոլիստ է մեր երկրում: Բա որ մի օր վեր կենանք ու տեսնենք, որ այն էլ չկա, որ գմփացել է ֆինանսատնտեսական իմաստով. մենք միայն արձագանքողի դերում ենք լինելու, մինչդեռ ՀԷՑ-ի ղեկավարությունը լեքսուսներ է վարձում: Բիբինին չի՞ կարող «Գազ 21» կամ «Գազ 24» սպասարկի»,- հարցրեց Փաշինյանը:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Հանգիստ եղեք, ՀԷՑ-ը չի «գմփա», խոստանում եմ ձեզ»: