Հունվարի 22-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։50-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Աղստև գետում ավտոմեքենա կա, գրում է shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունի միջոցով գետից դուրս են բերել գլխիայր շրջված Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենան, որից հետո պարզվել է, որ ավտոմեքենայում դի կա։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը և այն, թե ժամը քանիսին է նշված ավտոմեքենան բախվել բետոնե արգելապատնեշին ու հայտնվել գետում։