Հուլիսի 22-ին, ժամը 01։08-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե․ Տ․, ծնված 1990 թ․) բախվել է մայթեզրին կայանած «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարին:
Փրկարարները «Nissan Skyline» ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Ուղևորներ Զ․ Հ․-ն (ծնված 1990 թ.) և Ղ․ Ս․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Գ․ Կ․-ն (ծնված 1990 թ.) և Մ․ Հ․-ն (ծնված 1991 թ.)' Արտաշատի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։