«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան մարտի 19-ին Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «ՎԱԶ-2106»-ի ուղևորը` 1968 թ. ծնված Տարոն Ղազարյանը, հիվանդանոցի ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: