Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամայան կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն էր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։