Shamshyan.com
-ը գրում է․

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Բադալյանը դեպի Երևան ընթանալիս իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 ՏF 145 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Կապան քաղաքի բնակիչ՝ 72-ամյա Գրենիկ Մարտիրոսյանի վարած КамАЗ 53212 մակնիշի 51 ԼQ 173 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ։Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ վարորդի համաքաղաքացիներ, 68-ամյա Ժորա Բադալյանն ու 30-ամյա Լիաննա Խաչատուրյանը տեղում մահացել են, իսկ վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։