Փետրվարի 13-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 6-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի 15 UO 036 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ռ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

 

Փրկարարները «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևոր՝ 1965 թ. ծնված Ռ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ: Ռ. Հ.-ը տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: