Հունվարի 18-ին, ժամը 19.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ВАЗ-21099» մակնիշի 34 ZZ 830 պետհամարանիշով (վարորդ՝ 1974 թ. ծնված Հ. Վ.) ավտոմեքենան և «Բելառուս» մակնիշի տրակտորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ВАЗ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր՝ 1982 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: