Նոյեմբեերի 22-ին' ժամը 16.50-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին՝ Հովք գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 95 DO 500 (վարորդ՝ Ա. Դ. ծնվ.1979թ.) և «ՎԱԶ-21010» մակնիշի 34 ML 624 պետհամարանիշներով (վարորդ' Ս. Ն. ծնվ. 1988թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել աովտոմեքենայից, ով տեղափոխվել է Իջևան քաղաքի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել են գազի արտահոսքը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: