Գեղարքունիքի մարզում այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գևորգ Հովհաննիսյանն իր վարած BMW X5 մակնիշի 51 QD 111 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին գյուղացիները, ԱԻՆ փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս:
Հարվածի հետևանքով ավտոմեքենայի 2 անվահեծանները կոտրվել են, իսկ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը վերջերս էր Ռուսաստանից վերադարձել Հայաստան, ամուսնացած էր, խնամքի տակ ուներ 2 երեխա։