Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կարեն Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր Արագածոտնի մարզում տեղի ունեցած մահվան ելքով խոշոր ավտովթարի փաստով:

 

Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02:00-ի սահմաններում DAF մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ուշի գյուղի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել տնամերձ հողամասում: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էր:

 

 

Մանրամասները՝ www.shamshyan.com