Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այս գիշեր' ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու վրա գտնվող «Որսորդ» հրաձգարան-ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Մ. Մուրադյանի գլխավորությամբ քննչական խումբը պարզել է մահացածների՝ վարորդի և 3 ուղևորների ինքնությունը. վարորդը եղել է Երևան քաղաքի Էրեբունի 11 շենքի բնակիչ, 38-ամյա Սահակ Զորյանը, իսկ ուղևորները՝ Երևան քաղաքի Դիմիտրով 38 տան բնակիչ, 40-ամյա Արտակ Գևորգյանը, Նոր Արեշ 8-րդ փողոցի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը և Ավան վարչական շրջանի Աճառյան 2/1 շենքի բնակիչ, 36-ամյա Կարինե Անտոնյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը՝ Ս. Զորյանը, աշխատում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ՝ որպես տեղամասի պետ, իսկ ուղևորները՝ Ա. Գևորգյանը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի էր , իսկ Հ. Հովհաննիսյանի հայրը՝ Ռազմիկ Հովհաննիսյանը, երկար տարիներ աշխատել է՝ որպես ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի տեղակալ: Դեպքի մանրամասները կարող եք դիտել հոկտեմբերի 6-ին, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարում:
Տեսանյութն` այստեղ: