Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուքարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ օգոստոսի 21-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է, որ ավտոմեքենայում են եղել Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդգես Քոչարյանը, ով տեղում մահացել էր, իսկ Լոռու մարզ Արջուտ գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարոդի ինքնությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 21-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Opel մակնիշի 89 TT 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23 կմ հատվածում' Դսեղ գյուղի տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 60 մետր գլորվել ձորը:
Մանրամասները` այստեղ: