Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր՝ նոյեմբերի 20-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով: Հարուցված քրգործի շրջանակներում ոստիկանությունը պարզել է, որ ВАЗ 2101-ը վարել է Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ, 45-ամյա Սամվել Հակոբյանը, իսկ ВАЗ 2105-ը՝ Աղավնատուն գյուղի բնակիչ, 35-ամյա Մայիս Եղիազարյանը:
Վթարի հետևանքով մահացել են Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 57-ամյա Սիմոն Հարությունյանը և Արագածոտնի Նիգավան գյուղի բնակիչներ, 30-ամյա Վարուժան Գալստյանը և 63-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը: Ոստիկանությունը պարզում է վիրավոր անձանց ինքնությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 04:30-05:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել էին ВАЗ 2101 մակնիշի 67 ԼԼ 244 համարանիշի և ВАЗ 2105 մակնիշի 33 VՍ 510 համարանիշի ավտոմեքենաները:
Մանրամասներն` այստեղ: