Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՎԱԶ-2106 մակնիշի 34 TO 338 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ավտոճանապարհին դեպի Երևան ընթանալիս բախվել էր մայթեզրին կայանված ԶԻԼ ՄՄԶ 4502 մակնիշի 130 ՏՍ 17 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել էր Մասիսի բժշկական կենտրոն, իսկ ուղևորը տեղում մահացել էր: Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ՎԱԶ2106-ը վարել է Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 28-ամյակ Արտակ Նազարյանը, ով Մասիսի հիվանդանոցից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մահացածը նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Նարգիզ Դադշյանն էր: Մանրամասները կարդացեք այստեղ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի