Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միշա Մովսիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հուվարի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորների ինքնությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Hyundai Elantra մակնիշի 85 AA 500 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 30-ամյա Հայրապետ Մանուկյանն աշխատում է Դերժավա ՍՊԸ-ում, իսկ հիվանդանոց էին տեղափոխվել Opel Vectra-ի ուղևորուհիներ' Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 28-ամյա Անահիտ Այվազյանը, ով աշխատում է Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալիրում' որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, Եղվարդ քաղաքի բնակիչ, 28-ամյա Մարգարիտա Մխիթարյանը, ով եղել է հղի:
Առավել մանրամասն' սկզնաղբյուր կայքում: