Երեկ՝ ժամը 16.18-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին ոլորանին, տեղի է ունեցել ՃՏՊ:
Բեռնատար ավտոմեքենան շրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա. կան տուժածներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ' արդեն հայտնի են ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վրացիների ինքնությունը:
Դիլիջանի 1-ին ոլորանում, Վրաստանի քաղաքացի 36-ամյա Թեհմուրազ Խարշիլաձեն, ով աշխատում է Ռուսթավի քաղաքում գործող «ANANI» ֆիրմայում, իր կողմից վարած DAS –XF 430 մակնիշի GWG 281 համարնիշի բեռնատար ավտոմեքենայով, դեպի Դիլիջան ընթանալիս, ճանապարհի բանուկ մասում կողշրջվել և ընկել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող Վրաստանի քաղաքացի 47-ամյա Վաժա Օստատիշվիլիի վարած Mercedes Vito 111 GLI մակնիշի DDS 219 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Վ. Օստատիշվիլին և նրա կողմից վարած ավտոմեքենայի ուղևորներ' Վրաստանի քաղաքացիներ 30-ամյա Նինո Գոգոխիեն, ով աշխատում է Աթ-նաթի կազմակերպությունում, որպես կոորդինատոր, 34-ամյա Գիորգի Կուպատաձեն, ով աշխատում է IWPR կազմակերպությունում, որպես խմբագիր, 62-ամյա Մանանա Գաբաշվիլին, ով աշխատում է DIPA ինստիտուտում, որպես դեկանի տեղակալ, 42-ամյա Էլենա Ռոսեցկոն, ով աշխատում է WISW կազմակերպությունում, որպես տնօրեն, 48-ամյա Եկատերինա Մինդժոռաիան, ով աշխատում է MMS կազմակերպությունում, որպես կոորդինատոր, 26-ամյա Արտշիլ Տոդուան և 35-ամյա Բեք Բադժելիձեն, ով աշխատում է, որպես TWPR կազմակերպության տնօրեն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:
Մանրամասներն ու տեսանյութը՝ այստեղ: