Ոստիկանությունը պարզել է երեկ՝ հունվարի 3-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:
Ըստ SHAMSHYAN.com –ի՝ Nissan-ը վարել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանը, իսկ Ford-ը՝ Երևանի բնակիչ, ԱՄՆ քաղաքացի, 24-ամյա Հռիփսիմե Եղնուկյանը:
Վթարի հետևանքով Հ. Եղնուկյանն ու Կ. Գալստյանի ուղևորներ, Փարպի գյուղի բնակիչներ, 64-ամյա Նորիկ Գալստյանը, 34-ամյա Էմմա Մանուկյանը և 10-ամյա Շողիկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տվյալով՝ վարորդներից Հ. Եղնուկյանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դուստրն է, իսկ վիրավոր Է. Մանուկյանը հղի է:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին, Ժամը 11:10-ի սահմանում, Աշտարակ քաղաքի Պռոշյան – Երվանդ Շահազիզ փողոցների խաչմերուկում բախվել էին Ford մակնիշի 34 ՍQ 758 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 86 OA 086 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» ԲԿ, որտեղից երեխային տեղափոխել էին Երևանի «Սբ. Աստվածամայր» ԲԿ: