Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Սամվել Սարգսյանի կողմից, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ. ՕՐ.242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է, երեկ՝ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 20:00 -ի սահմաններում, Երևանի բնակիչ 39 ամյա Անի Սարգսյանը վարելով «Mitsubishi Pajero» մակնիշի 30 ԼՏ 438 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքի գերեզմանատան մոտ, նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվել հարակից ձորակը:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Սարգսյանը և ուղևորներ 8 ամյա Էլիզե Քալորինը, 6 ամյա Իլյա Քալորինը, 13 ամյա Մարիա Քալորինը, 61 ամյա Սրբուհի Սարգսյանը, 7 ամյա Ելենա Զաքարյանը, 8 ամյա Քրիստինե Բաղդասարյանը և 5 ամյա Ռազմիկ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ռ. Բաղդասարյանը մահացել է:
Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Մանրամասներն՝ այստեղ։