Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է այսօր' մայիսի 26-ին, Վանաձորից Վրաստան տեղափոխվելիս Պտղավան գյուղի վարչական շրջանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունները: Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Նրանք են.
1. 17 ամյա Լիաննա Մկրտչյանը, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում,
2. 63 ամյա Նատալիա Արմագարյանց
3. 26 ամյա Մանուկ Ղազարյանը
4. 48 ամյա Տարոն Խաչատրյանը
5. 53 ամյա Հովհաննես Հովհաննիսյանը
6. 38 ամյա Գոռ Խաչատրյանը
7. 52 ամյա Ռուզիկ Խաչատրյանը
8. 48 ամյա Սամվել Խաչատրյանը
9. 39 ամյա Արտյոմ Հակոբյանը
10. 59 ամյա Հրաչ Խաչատրյանը
11. 28 ամյա Արթուր Խաչատրյանը
12. 37 ամյա Անուշ Դարբազյանը
13. 2 ամյա Թամարա Պապոյանը
14. 13 ամյա Լյովա Պապոյանը
15. 28 ամյա Սուրեն Նորբեկյանը
16. 37 ամյա Արտյոմ Ափինյանը
17. 21 ամյա Պողոս Մկրտչյանը
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների վիրավորների մեծ մասը Շիրակի մարզի բնակիչներ են: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում, Գյումրիից դեպի Բագրատաշեն ընթանալիս Mercedes մակնիշի 33 ՕՕ 476 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել էր, 18 հոգի տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները: Դեպքի վայրում են եղել նաև Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Նոյեմբերյանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արման Բուդաղյանի և քննիչ Արկադի Աբովյանի գլխավորությամբ: Ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ միկրոավտոբուսը Գյումրիից Ռուսաստան էր տեղափոխում ուղևորների: Գ. Շամշյանը հայտնել էր, որ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը դեպքի վայրում հայտնել է, որ վարորդը եղել է Գյումրու քաղաքի բնակիչ, 55-ամյա Կարապետ Կոջօղլյանը, իսկ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 52-ամյա Ավետիք Թորոսյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնել է նաև, որ քննիրչ Ա. Աբովյանի որոշմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի