Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Վարուժան Ալեքսանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր.գործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Անիկո» խաղատան դիմաց, տեղի ունեցած ավտովթարի փաստով:

 

Ժամը 18:00-ի սահմաններում Պռոշյան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Համբարձում Սարգսյանը, իր կողմից վարած Opel Astra մակնիշի 35 DՏ 170 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում' «Անիկո» խաղատան դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը: 

 

Մանրամասները` www.shamshyan.com