Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 22-ին, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:00-ի սահմաներում Toyota Land Cruiser մակնիշի 30 ԼՍ 488 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ճանապարհահատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել երկաթե արգլապատնեշներին և շրջվել: Վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևորներ տեղափոխվել էին Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալ: Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մինասյանի գլխավորությամբ պարզել է, որ վարորդը հանդիսանում է Վարդենիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Սևակ Մանուկյանը, ով տեղափոխվել է հոսպիտալ և ուղևորներ՝ Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 24-ամյա Վիկտորյա Ավետիսյանը, և Վարդենիս քաղաքի բնակիչներ, 62-ամյա Վերգուշ Մանուկյանը և 4-ամյա Սամվել Մանուկյանը: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության Վարդենիս թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանի գլխավորությամբ՝ մեկ մարտական հաշվարկով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի