Այսօր ոստիկանությունը պարզել է, որ ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորներն են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչներ 43-ամյա Խաչատուր Պետրոսյանը և նույն տարիքի Համլետ Մկրտչյանը, իսկ մահացածներն են՝ Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ 25-ամյա Գարիկ Հունանյանը և Նոր Հաճն քաղաքի բնակիչ 34-ամյա Յուրա Աբրամյանը:
Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ տեղեկությունների՝ վիրավորները աշխատում են «Արզնի» ԹՏԽ-ում. Հ Մկրտչյանը՝ գառաժի վարիչ, իսկ Խ. Պետրոսյանը՝ փականագործ: Ոստիկանությունը պարզում է, թե նշված անձանցից ո՛վ է եղել վարորդը:
Մանրամասները՝ այստեղ։