Երեկ՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևան Մեղրի ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են Կապան քաղաքաի բնակիչ 36-ամյա Արթուր Պապյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 333 DT 33 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ 36-ամյա Արմեն Վարդանյանի վարած ВАЗ-21011 մակնիշի 18 SS 896 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ВАЗ-21011-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ըստ տեղեկությունների՝ Toyota Land Cruiser վարորդ Ա. Պապյանը աշխատում է «Գանձասար» ֆուտբոլային ակումբում:
Մանրամասները` այստեղ: