Shamshyan.com-ը գրում է. 


Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններոմ Toyota Land Cruiser մակնիշի 10 ՕD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բադալ Մուրադյան փողոցում՝ «Իդեալ Վալան Պրոֆ» շինության դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օգնել է վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները։ Տեղում են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության 2-րդ վաշտի աշխատակիցները։ 



Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

 

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: