Երեկ՝ սեպտեմբերի 6–ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Այվազովսկի փողոցում՝ Էրեբունի թանգարանի դիմաց, բախվել են Մանվել Գաբրիելյանի վարած Toyota Camry մակնիշի 011 HH 01 համարանիշի և Հովհաննես Սարգսյանի վարած Hyundai մակնիշի 0133 ՏՏ համարանիշի ավտոբուսը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով վարորդներ Մ. Գաբրիելյանը, Հ. Սարգսյանը և Toyota Camry-ի ուղևորներ Ալբերտ Միրզախանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ Հ. Սարգսյանը ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Մ. Գաբրիելյանի և Ա. Միրզախանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրակարարները քաղաքացիների հետ Toyota Camry-ի ուղևոր Ա. Միրզախանյանին, ով բախման հետևանքով արգելափակվել էր ավտոմեքենայում ՝ դուրս են բերել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել հիվանդանոց:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Toyota Camry-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, իսկ Hyundai-ն սպասարկում է թիվ 39 երթուղին, վթարի մեղավորն էլ եղել է Hyundai-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ու դարձել վթարի պատճառ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Աշոտյանը, բարեբախտաբար, ավտոմեքենայում չի եղել և նա այս օրերին գտնվում է Ստրասբուրգում: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում