shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ Վազ 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարից հետո Toyota-ի հետևի համարանիշները հանել էին, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota-ն պատկանում է Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանին և վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում և մեկնում էր աշխատանքի։