ՀՀ կառավարությունը հաստատեց Ռուբիկ Աբրահամյանին Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Աբրահամյանն ազատվում է իր դիմումի համաձայն:
Աբրահամյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականի մայիսից:
Կառավարության նիստի օրակարգում էր նաև Արարատի մարզպետի պաշտոնում ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին նշանակելու մասին հարցը:
ՀՀ կառավարությունն Արամայիս Գրիգորյանին հաստատեց Արարատի մարզպետի պաշտոնում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն Արամայիս Գրիգորյանին մաղթեց արդյունավետ աշխատանք:
Արարատի մարզպետի պաշտոնը թափուր էր մնացել Ռուբիկ Աբրահամյանի հրաժարականից հետո:
Արամայիս Գրիգորյանը 2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ 2008 թ. հունիսի 2-ին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար։ 2009 թ. մայիսի 12-ին ՀՅԴ՝ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ազատվել է այդ պաշտոնից, այնուհետև 2013-2014 թվականներին զբաղեցրել Արարատի մարզպետի, ապա՝ Բնապահպանության նախարարի պաշտոնը, որից ազատվել է 2016 թվականի սեպտեմբերին: