Արամայիս Գրիգորյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Գրիգորյանին ազատելու որոշումն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգում:
Մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ բնապահպանության նախարար: Գրիգորյանն Արարատի մարզպետ էր նշանակվել 2013 թվականի հոկտեմբերի 10-ից: