ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստում Արամայիս Գրիգորյանն ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնից:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ Գրիգորյանի ազատումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելով:

 

ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Գրիգորյանը նշանակվելու է ՀՀ բնապահպանության նախարար: Գրիգորյանն Արարատի մարզպետ էր նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերին: