Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին որոշում են ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արայիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Արայիկ Մուրադյանը օրերս հրաժարական էր տվել և միացել ԳՇ հայտարարությանը։ Նա պաշտոնին էր նշանակվել վարչապետի 2020-ի հոկտեմբերի 29-ի որոշմամբ։