Այսօր վարչապետի որոշմամբ ազատվել եմ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն, զուտ աշխատանքային պատճառներով: Այս մասին հայտնել է պաշտոնից ազատված Սուրեն Գրիգորյանը։
«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական թիմի անդամ, շարունակելու եմ աջակցել կառավարության ծրագրի իրականացմանը։
Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին նախարարի տեղակալի պաշտոնն ինձ վստահելու համար»,- գրել է նա։