Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:
«Այսօր սեփական դիմումի համաձայն ազատվել եմ Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից՝ սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու և սկզբունքներիս հավատարիմ մնալու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: