ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերքեց քիչ առաջ մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքն ազատվել է պաշտոնից։
«Ոչ, ես չեմ ազատվել Պաշտպանության նախարարի պաշտոնից»,- ասաց նա։
Ըստ տեղեկությունների՝ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Հետաքրքրվեցինք՝ հանդիպե՞լ է վարչապետի հետ, սակայն Տոնոյանը սա ևս հերքեց․ «Ոչ, չենք հանդիպել»,- նշեց նա։
Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, թե Փաշինյանն այս որոշումն ուղարկել է նախագահին։
Սոնա Հարությունյան