ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աշխեն Շիրվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»:
Շիրվանյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի ապրիլի 18-ին։