Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից», - նշված է վարչապետի որոշման մեջ։