Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ' այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: