Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հունան Պողոսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից և ՀՀ ոստիկանությունում ծառայությունից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվել է Սամվել Հովհաննիսյանը։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից։