Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Պողոսյանն ազատվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

Արման Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։